170.000 դրամ ստացող ոստիկաններն այս ամիս 570.000 դրամ են ստացել՝ հանրահավաքները ցրելու համար. Mediaport

Փետրվար ամսվա համար ևս նման խոստում են տվել

ա

Ոստիկանության Ներքին զորքերի և Պետական պահպանության վարչության աշխատակիցներն այս ամիս ավելի քան 300 հազար դրամ պարգևավճար են ստացել:

Միջինում 170.000 դրամ ստացող ծառայողներն այս ամիս 570.000 դրամ են ստացել՝ հանրահավաքները ցրելու գործում շահագրգռված լինելու համար: Mediaport-ի տեղեկություններով՝ փետրվար ամսվա համար ևս նման խոստում են տվել:

Հավելեք, որ երեկ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանական ուժերն առանձնակի բռնություն են գործադրել՝ չնայելով անգամ պատերազմում վիրավորում ստացած անձանց, որոնց բռնությամբ նստեցրել են ոստիկանական մեքենաները: