Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, թիվ 18 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հոգեբանների խումբը:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկները: Ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի մահացել են, իսկ մի քանի հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոցներ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:
0Comments