ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տալիս՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին:
«Առաջին փուլում, բացի երկու շրջանների ազատումից, կարգելափակվեին բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային կապերը, և խաղաղապահները կտեղակայվեն՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար», - ասել է Լավրովը:
Սակայն միևնույն ժամանակ Լավրովը նաև ընդգծել է, որ հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, մեխանիզմը պետք է գործի շփման գծում, դա 5 շրջանները չեն, որոնք ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների համաձայն՝ պետք է տրվեն առաջին փուլում:
«Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները կարող էին ապահովել կրակի դադարեցման պահպանումը: Դրանց տեղակայումը բավարար կլիներ: Մենք գտնում ենք, որ դա միանգամայն ճիշտ կլիներ, եթե մեր ռազմական դիտորդները լինեին, սակայն վերջնական խոսքը կողմերինն է: Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները»,-ասել է Լավրովը:
0Comments