Պատերազմի մեծ հավանականություն կա, առաջին թիրախը Սյունիքն է՝ հատկապես Վայոց Ձորից հյուսիս հատվածը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը․
«Ադրբեջանի համար խաղաղությունը 1 պարզ ընկալում ունի՝ հայերի Հարավային Կովկասում չլինելը, կամ լինելը փոքր խմբով՝ 1,000-2,000, որպես փոքրամասնություն։ Շատ մեծ հավանականություն կա պատերազմ սկսվելու, որքան օրերը տաքանում են, այնքան պայմանները բարելավվում են։
Բանակցություններ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստացի չկան, ինչ էլ կա՝ Ադրբեջանի թելադրանքով է, հայկական շահը բացառված է։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջիկա 50 տարում խաղաղությունն անհնար է։ Ադրբեջանում բարձր ֆոնի ատելություն է հայերի նկատմամբ՝ դպրոցից ու մանկապարտեզից սկսած։ Առնվազն 50 տարի է պետք նրանց քարոզչական դաշտից ու մամուլից հայերին կոտորելու կոչերն ու վերլուծությունները դադարեցնելու համար»,- նշել է Դավթյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
0Comments