Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է հրապարակումներին, թե ԱԺ խորհրդի կազմի հետ հանդիպմանը վարչապետը հարց է բարձրացրել իր հրաժարականի պահանջի մասին:
Եղոյանն ընդգծեց, որ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում և բացարձակ սուտ են:
Դիտարկմանը նշվում է՝ ՌԴ-ից են պահանջում ՀՀ վարչապետի հրաժարականը, Եղոյանն ասաց. «Այդ ասողներն ի՞նչ նկատի ունեն: ՀՀ ղեկավարն ընտրվում և փոփոխվում է հայ ժողովրդի կողմից, և ՀՀ քաղաքացիների համար պետք է առնվազն վիրավորական լինի ցանկացած նման խոսակցություն ընդհանրապես»:
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ ՀՀ ղեկավարն ընտրվում և փոփոխվում է հայ ժողովրդի կողմից, վերջ:
Թերթ․am
0Comments