Սուտ է ասում Պարազիտը․ օգտագործե'ք ԱրԱրչական մտքի ստեղծագործ ուժն ի օգուտ մեր ԱԶԳԻ․ Գայանե Պանդիկյան

Դա ի'ր ուզած ծրագիրն է։ Եթե հաշվի առնենք, որ պատերազմի մեջ ենք, ապա դիտարկեք դա որպես ծրագիր թշնամու կողմից

Մարդու միտքն ունի արտաքին աշխարհ ստեցծելու բացառիկ, ունիկալ հնարավորություն։

Հետազոտողները վաղուց գիտեն մտքի ստեղծագործ ուժի մասին։ Մարդն ինչքան ավելի ուժեղ է հավատում իր մտքին, ասած խոսքին, հզորացնելով միտքն ու խոսքը էմոցիյաներով, այդքան դրա իրականանալը դարձնում է առավել հնարավոր և մոտ։ Դա ես չեմ ասում, այլ քվանթային ֆիզիկայի կանոնները և դրա վրա է հիմնված մի ծրագիր,որի անունն է ՆԼԾ (Նեյրո Լինգվիստիկ Ծրագրավորում)։ 

Դառնալով մեր օրերին դիտարկենք ասածս ոմն «երգչուհու» քլիփի օրինակի վրա։ Արտաքին պարազիտը մնալով հավատարիմ ինքն իրեն, այս անգամ օգտվում է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի զավակ Փարաջանովի ֆիլմի ծանոթ կադրերից, փորձելեվ կողմնորոշել դիտողին դեպի մեզ։

Ներազդելով քլիփի միջի գույներով, բառերով,հայկական խորհրդանիշներով, այսինքն օգտագործելով Նեյրո Լինգվիստիկ Ծրագրավորում, քլիփի պատվիրատուն ցանկանում է տեսնել իր ցնորային ցանկության կատարումը, օգտագործելով այն նայողի ստեղծագործ միտքը։

Մարդիք լուրջ քննարկումների մեջ են, վերլուծում են քլիփը ամեն կողմից, ասել է թէ իրենց ստեղծագործ միտքն են աշխատեցնում, ակամայից նյութականացնելով այդ փուչիկը։

Եթե դիտորդն ինքն իրեն թույլ տա հավատալ այդ փուչ քլիփի նախաձեռնողների ուղերձին, ապա դրանով իսկ կակտիվացվի իրականության զարգացման հենց այդ տարբերակը, ըստ որի արդեն եկել է աշխարհի վերջը։ ՍՈ'ՒՏ Է ԱՍՈՒՄ ՊԱՐԱԶԻՏԸ։ Դա ի'ր ուզած ծրագիրն է։ Եթե հաշվի առնենք, որ պատերազմի մեջ ենք, ապա դիտարկեք դա որպես ծրագիր թշնամու կողմից։

Ուղղակի իմացեք` որտեղ ձեր ուշադրությունն է, այնտեղ ձեր էներգիյան է։ Օգտագործե'ք ԱրԱրչական մտքի ստեղծագործ ուժն ի օգուտ մեր ԱԶԳԻ։ Մենք դա կարող ենք անել, պարազիտը ո'չ` իր անունակութայն պատճառով, քանի որ զրկված է ԱրԱրչագործ մտքի ուժից։ Զարգացրեք իրականության ցանկացա'ծ սցենար, որ ի նպաստ է մեզ, մեր ՑԵՂԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ։

Հիշե'ք, սա Արի և չԱրի պայքարն է մոլորակի վրա, Հայկի և Բելի վաղեմի կռիվն է, որտեղ ՀԱՅԻ ՆԱԽԱՀԱՅՐ ՀԱՅԿԸ ՋԱԽՋԱԽԵ'Ց Բելին։

Գայանե Պանդիկյան