Այդ ճանապարհը պետք է փակվի՝ ինչ գնով էլ լինի․ այս պատերազմը մաշեցրել է Ադրբեջանին

Տիրգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիրգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրեր առաջ ասել եմ, այսօր էլ ասում եմ՝ եթե հնարավոր չի կրակի դադարեցման հասնել, պետք է գործուն ջանքեր գործադրել դեպի Ադրբեջան ռազմական մատակարարումները դադարեցնելու կամ նվազագույնին հասցնելու ուղղությամբ։

Այս պատերազմը մաշեցրել է Ադրբեջանին, սակայն տարբեր երկրներից, տարատեսակ մատակարարումներով՝ սպառազինություն, զինամթերք, մարդկային ռեսուրս, փորձ է արվում սնուցել նրան։

Այդ ճանապարհը պետք է փակվի՝ ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ՝ դիվանագիտական, ԹԵ ՄԵԿ ԱՅԼ ՁԵՎՈՎ»։