Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում Հադրութում ադրբեջանցիների կողմից սպանված հաշմանդամություն ունեցող տղայի լուսանկարն է հրապարակել։
«Հոկտեմբերի 10-ին Հադրութ ներխուժման ժամանակ ադրբեջանական դիվերսիոն խումբը սպանել է առնվազն 4 խաղաղ բնակչի, որոնցից մեկը հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանն էր: Տեսեք, նրանք կրակել են նույնիսկ տղայի բաց ափի մեջ, որը ենթադրաբար բարձրացրել էր, որպեսզի ցույց տար, որ նա անզեն է իր տանը»,–լուսանկարներին կից գրել է Բեգլարյանը։
Ի դեպ, տղայի մորը նույնպես սպանել են։
0Comments