Այսօր ժամը 12։00-ից արցախա-ադրբեջանական շփման գծում պետք է ուժի մեջ մտնի մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհերի մարմինների փոխանակման համար։
«Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»,-գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման մասին համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն մինչ այս պահը Ադրբեջանը շարունակում էր սադրանքները սահմանին։
Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Այդ կերպ նրանք ամեն կերպ փորձում են առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ։
Մոսկվայում գիշերն ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:
0Comments