Արգիշտի Քյարամյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո լուրեր շրջանառվեցին, որ հաջորդն Արդարադատության նախարար Ռուստամ Բադայսանն է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն այդ լուրերը հերյուրանք որակեց։
«Կարծում եմ այն ուժերը, որոնք ստեղծեցին այդ միֆը, ես, իհարկե, չեմ ուզում, որ իմ ասածը որեւէ հասարակական կազմակերպություն իր հասցեին քննադատություն ընդունի, այսինքն՝ եթե ես հիմա իրենց ասեմ՝ «սորոսականը» ո՞վ ա, խնդրում են դա չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ նրա աշխատակիցներին։ Բոլոր այն տականքները, որոնք այդ տեղեկությունները տարածել են, որոնք մի հատ փաստ այսօր չեն հրապարակել, որ ես որեւէ ՀԿ-իհետ կապ եմ ունեցել, կամ որեւէ դեպքում դրամաշնորհ եմ ստացել, կամ դրամաշնորհ ստացածի հետ եմ որեւէ կապ ունեցել, եւ ստեղծեցին այն միֆը, որը նաեւ օտարերկրյա լրատվամիջոցները վերցրեցին ու սկսեցին շարունակել, հենց այդ մարդիկ հասարակությանը շատ լուրջ պատասխան տալու խնդիր են ունենալու, որովհետեւ իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը»,- ասաց նա։
Լրագրողի հարցին, թե ռուսական կողմից իր պաշտոնանակության պահանջ չի եղե՞լ, Ռուստամ Բադասյանն ասաց․
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ես խնդրում եմ այդ սադրանքներին չտրվել։ Իմ պաշտոնանկության մասին լուրերը, բնականաբար, հերյուրանքներ են»։
Տեսանյութը՝ news.am-ի
0Comments