Համբուրգերները եւ ֆասթ ֆուդի այլ տարատեսակները խախտում են տեստոստերոնի սինթեզը՝ արական հորմոն, որը կարգավորում է նաեւ տղամարդկանց օրգանիզմում մանկածնության ֆունկցիաները: Այսպիսի եզրակացություն են կատարել Ավստրալիայից հետազոտողները, փոխանցում է Planet-today-ը՝ վկայակոչելով Andrologia գիտական ամսագիրը:
Ֆլինդերսի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ֆաստ ֆուդը հատկապես վնասակար է մի շարք կարգի մարդկանց համար: Օրինակ՝ գեր տղամարդկանց, որոնք առանց այն էլ տեստոստերոնի հետ կապված խնդիրներ հաճախ են ունենում: Այնպիսի վնասակար կերակուրը, ինչպիսին համբուրգերներն են, խախտում են արական հորմոնի արատադրման համար պատասխանատու կենսաբանական մեխանիզմների աշխատանքը, ինչով լրջորեն վնասում են տղամարդու օրգանիզմը:
«Ճարպերով եւ աղով չափից ավելի հագեցած կերակուրը բացասաբար է ներգործում տեստոստերոնի մակարդակի վրա, եւ այս արդյունքն առանձնապես ցայտուն է դրսեւորվում գեր տղամարդկանց շրջանում: Խոսքն ակնթարթային արդյունքի մասին է՝ բավական է համբուրգեր ուտել, որ արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կտրուկ նվազի»,- նշում են հետազոտության հեղինակները:
Գիտնականները հավելում են, որ ֆաստ ֆուդի հետեւանքով առաջացող տեստոստերոնի մակարդակի նվազումը, հատկապես ուժեղ է անդրադառնում տարեց տղամարդկանց առողջության վրա, ինչպես նաեւ այն տղամարդկանց, որոնք արտահայտված ավելորդ քաշ ունեն: Որոշ դեպքերում ֆաստ ֆուդի բացասական արդյունքը կարող է առաջացնել մանկածնության ֆունկցիայի լուրջ խանգարումներ:
0Comments