Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է նոր կադրերով, որոնք արվել են Շուշիում։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներն արվել են արցախյան գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին մուգ գույնի ջինսե տաբատ է կրում, սեւ բլուզ եւ կանաչ պիջակ։ Նա սպորտային կոշիկներ է կրում, իսկ կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց եւ նուրբ վզնոց։ «Գեղեցկուհի», «հզոր տեսարան»,- հրապարակման մեկնաբանություններոմ գրել են հետեւորդները։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին առօրյա կերպարում էր։ Նա մուգ գույնի ջինսե տաբատ էր կրում, սեւ վերնաշապիկ։ Մարտին Մկրտչյանի կինը սպորտային կոշիկներ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել, իսկ նրանից մեկը նշել էր. «Ղաշանգ»։
0Comments