Հայաստանի ազգային հավաքականը հերթական չափազանց կարևոր խաղն է անցկացնելու՝ այս անգամ Ֆինլանդիայում։ Լիխտենշտեյնի հետ խաղը, չնայած որ թիմին բերեց մեկ միավոր, ձախողված էր հավաքականի համար, քանի որ ամենից թույլ մրցակցին պետք էր հաղթել։ Սա արդեն ամենավերջին հնարավորությունն էլ, որքան էլ այս բառը բառագիտորեն սխալ չհամարվի։ Եվրո-2020-ի որակավորման փուլում խմբի 2-րդ տեղի համար պետք է հաղթել այսօր և առաջիկա երկու խաղերում։
Ֆինլանդիա
Ֆինլանդիայի հավաքականը Եվրո-2020-ին որակավորման փուլում բավականին բարձր մակարդակով է հանդես գալիս։ Մարկկու Կաներվայի թիմը ներկայումս խմբում երկրորդն է: Ֆինները չեն հաղթահարի առաջին Իտալիայի արգելքը, բայց Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ առավելությունը երկու միավոր է, որոնք Ֆինլանդիային հնարավորություն են տալիս լավատեսությամբ նայել ապագային:
Հայաստան
Ներկայիս ընտրական փուլում Հայաստանի հավաքականը շատ անկայուն է, բայց Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը շարունակում է մնալ խմբից դուրս գալու հավակնորդ: Հայերի երկրորդ Ֆինլանդիային զիջում են ընդամենը երկու միավոր, որոնք կարելի է նվաճել այսօր: Վերջին տուրում Հայաստանը չկարողացավ արդարացնել երկրպագուների կանխատեսումները՝ 1:1 հաշվով ոչ-ոքի խաղալով Լիխտենշտեյնի հետ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ թիմը կփորձի ավելի ագրեսիվ խաղալ՝ ցույց տալով թիմի լավագույն խաղերից մեկը: Ըստ մարզչի, պետք է լինել համախմբված և անպահման հաղթել։
Մարզչի խոսքով, որոշումները կայացվելու են, հաշվի առնելով այն, թե ինչ սցենար կթելադրի խաղը։
«Թիմը ընկճված չէ և փորձելու է իր լավագույն խաղը անցկացնել»,-նշում է մարզիչը։
Հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը նշում է, որ թիմերի հնարավորությունները հավասար են, իսկ մեր ընտրանին շատ երկար ճանապարհ է անցել և պետք է հաղթի։ Ըստ ֆուտբոլիստի, պետք է ագրեսիվ գործել և գոլ բաց չթողնել։
Հայաստանի հավաքականի կազմում ամենից լուրջ կորուստները Հենրիխ Մխիթարյանն ու Կամո Հովհաննիսյանն են։
Վիճակագրություն
- Ընդհանուր հանդիպումներում Ֆինլանդիան երբեք չի պարտվել Հայաստանին՝ չորս հաղթանակ և ոչ-ոքի
- Ֆինլանդիան վերջին երեք տնային խաղում երկու հաղթանակ է տարել
Այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խնդիրներ է ունենում արտագնա խաղերում, ինչը զգացվեց նաև Լիխտենշտեյնի հետ խաղի ժամանակ։ Այս խաղի ֆավորիտը Ֆինլանդիան է, բայց ազգային ընտրանին մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ կարող է շատ լավ խաղալ ֆավորիտների դեմ և շատ գոլեր խփել։
Հանդիպման մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը։
Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։
0Comments