Մանվել Գրիգորյանի վիճակը շատ ծանր է. պաշտպան

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդում է փոխել Մանվել Գրիգորյանի կալանքի խափանման միջոցը 5 մլն դրամ գրավի դմաց:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ շրջանների նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Մանվել Գրիգորյանն այս նիստին ևս ներկա չէ։ Քննարկում են արտագնա դատական նիստեր անցկացնելու տարբերակը։ Մեղադրողն ասում է` պետք է սպասել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը։

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդում է փոխել Մանվել Գրիգորյանի կալանքի խափանման միջոցը 5 մլն դրամ գրավի դմաց:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը կարիք ունի արևի լույսի, խնամակալների:

«Նրա վիճակը շատ ծանր է, ամեն օր վատթարանում է»,- հայտարարեց պաշտպանը: