Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած արջն արդեն լավ է և վայրի բնություն է վերադարձել

Մանրամասներ
արջ

ՀՀ-ում ավտովթարի ենթարկված գորշ արջը ստացել է անհրաժեշտ բուժումը, արդեն լավ է և վերադարձվել է վայրի բնություն։ Հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։

Մոտ 1 ամիս առաջ վթարի ենթարկված արջը բուժվում էր FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Կենդանին պատվաստվել է, ստուգվել է կատաղության ու այլ հիվանդությունների առկայությունը։

«Արջը հաջողությամբ ազատ է արձակվել հայկական լեռներում»,- ասված է հաղորդագրությունում։