Սթրեսն օրգանիզմի ռեակցիան է տարբեր իրավիճակներին: Պարբերական խնդրի վերածվելու դեպքում այն կարող է լուրջ վնաս հասցնել ֆիզիկական ու հոգեկան առողջությանը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է ժամանակին ճանաչել գերլարվածության նշանները՝ բարդություններից խուսափելու համար:
Գլխացավեր, միգրեն: Պարբերական սթրեսը լարվածության պատճառ է դառնում, ինչը կարող է վերածվել գլխացավի: Գլխացավը, որն առաջանում է լարվածության պատճառով, ամենատարածվածներից է:
Ցավ կրծքավանդակում: Կրծքավանդակի հատվածում ցավը կարող է առաջանալ կամ սրվել սթրեսի կամ տագնապի հետևանքով: Որպես կանոն՝ ցավն առաջանում է կտրուկ, ուղեկցվում՝ ընդհատումներով:
Մազաթափություն: Գերլարվածությունը կարող է նպաստել իրավիճակների զարգացմանը, որոնք հանգեցնում են մազաթափության:
Սեռական ցանկության անկում: Հորմոնալ հավասարակշռությունն ու հոգեկան առողջությանը կարևոր են սեռական կյանքի համար: Սթրեսային իրավիճակները լրջորեն ազդում են հորմոնների ու տրամադրության վրա, ինչը կարող է հանգեցնել սեռական ցանկության նվազման:
Ուշադրությունը կենտրոնացնելու խնդիրներ: Սթրեսի հորմոնի՝ մեծ քանակով արտադրությունը հանգեցնում է էներգիայի պաշարների սպառման. տուժում են կենտրոնանալու կարողությունները:
Հիշողության հետ կապված խնդիրներ: Սթրեսը կարող է խանգարել նաև ուղեղի այն հատվածի աշխատանքը, որը պատասխանատու է հիշողության համար:
Որովայնի հետ կապված խնդիրներ: Սպազմը, ցավը, անհարմարության զգացումը որովայնում հաճախ սթրեսի ֆիզիկական ախտանշաններից են:
Քաշի տատանումներ: Որպես կանոն՝ քրոնիկական սթրեսը քաշի ավելացման պատճառ է դառնում: Սովորաբար այն ստիպում է ավելի շատ ուտել, ինչը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների կուտակման:
Արագ սրտխփոց: Արագ սրտխփոցի պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում՝ ալկոհոլի, կոֆեինի, նիկոտինի օգտագործումը, սթրեսը:
Հոդացավեր և մկանային ցավեր: Ցավերը, լարվածությունը սթրեսի ամենատարածված ախտանշաններից են:
Ախտանշաններ, որոնք պայմանավորված չեն այլ խնդիրներով: Սթրեսը լուրջ խնդիր է, որը կարող է մի խումբ այլ ախտանշանների պատճառ դառնալ:
0Comments