Չգիտեմ ինչից սկսել
Որքան էլ պարադոքսալ է, շատերը հաճախ ապշում են` բարդ խնդրի բախվելով: Երբ խնդիրն իրոք բարդ է, ձեր ամբողջ ժամանակն անհրաժեշտ կլինի այն կատարելու համար:
Անիմաստ է նախատեսված ժամանակը ծախսել` մտածելու համար, թե ինչ անհասանելի է այդ առաջադրանքը: Չի կարելի թույլ տալ, որ վախը գերակայի, եւ հրաժարվել առաջադրանքի իրականացումից:
Պետք է սեփական առաջադրանքը մի քանի մասի բաժանել եւ սկսել դրա փուլային իրականացումը: Երբ խոսքը դժվար իրականացվելի առաջադրանքների մասին է, ձեր գլխավոր թշնամին դանդաղումն է:
Ինձ անընդհատ ինչ-որ մեկը շեղում է
Մեր մեծամասնության համար դժվար է սկսել աշխատել մեծ նախագծի վրա: Մեզ խանգարում են ամեն տեսակ մանր, անիրականանալի գործեր, որոնք մեզ շեղում են իրականում դրված առաջադրանքից: Մենք պատասխանում ենք էլեկտրոնային նամակներին, զանգում ենք ինչ-որ մեկին, ինտերնետում լուրեր ենք ստուգում. մի խոսքով, անում ենք ինչ ասես, միայն թե չնկատենք «փղին սենյակում»:
Զբաղված լինելը դեռեւս չի նշանակում արդյունավետ լինել: Հանգստացեք եւ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե դուք շարունակեք հետաձգել աշխատանքը:
Ձեզ հիշեցնելով, թե ձեզ ինչ է սպասում այն դեպքում, եթե շարունակեք խուսափել աշխատանքից, կարող եք կորցնել հետաքրքրությունը մանր գործերի հանդեպ եւ ձեր ուշադրությունը կենտրոնացնել գլխավոր առաջադրանքի վրա:
Դա շատ հեշտ գործ է, հետո կանեմ
Հեշտ թվացող առաջադրանքները շատ նենգ են, որովհետեւ դրանք հետոյի թողնելով` շատ հեշտ է թերագնահատել, թե իրականում որքան ժամանակ պետք կլինի դրանց կատարման համար:
Երբ դուք ի վերջո անցնեք դրանց, զարմանքով կնկատեք, որ ձեր ժամանակը չհերիքեց դրանք ժամանակին ավարտելու կամ էլ լավ ավարտելու համար:
Եթե առաջադրանքը չափազանց պարզ է, զուգահեռ անցկացրեք փոքրից մեծին: Օրինակ, եթե դուք տանել չեք կարողանում տվյալների ներմուծումը, մտածեք, թե ինչ կարեւոր ռազմավարական դեր են խաղում այդ տվյալները ամբողջ փաստաթղթում եւ ամբողջ նախագծում. եւ այդ դեպքում առաջադրանքը կշիռ եւ նշանակություն ձեռք կբերի:
Ինձ դուր չի գալիս այս աշխատանքը
Գործերը հետաձգելու սովորությունը ոչ միշտ է կախված առաջադրանքի բարդությունից: Երբեմն դուք ուղղակի չեք ուզում անել դա: Շատ դժվար է առաջ գնալ, եթե դուք բոլորովին հետաքրքրված չեք նախագծով կամ էլ ընդհանրապես արհամարհում եք այն, ինչ անում եք:
Ինչ եղանակով է հնարավոր առավելագույն արդյունավետությամբ հաղթահարել առօրյա առաջադրանքը: Հնարավոր է արդյոք փոփոխել առաջադրանքների կատարման հերթագայությունը եւ միաժամանակ նույն արդյունքին հասնել:
Սեփական գործերին ուշադրություն եւ գիտակցվածություն ավելացնելով` հնարավոր է այլ կերպ նայել իրավիճակին: Խնդիրն ինքնին զվարճանք չի կարող լինել, բայց խաղ` կարող է:
0Comments