Ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Անիմակորդ» ընկերության մամլո ծառայությանը:
«Մաշա գումարած շիլա» մասը համաշխարհային ռեկորդ է սահմանել YouTube-ում դիտումների թվով: Հոլովակը դիտել են 3.4 միլիարդ օգտատեր: Այս սերիան դարձել է միակ մուլտը, որին հաջողվել է մտնել YouTube-ի ամենաճանաչված կոնտենտի առաջատարների հնգյակ:
Հունվարի 25-ին նախատեսվում է մուլտսերիալի «Կյանքը թատրոն է» նոր մասի ռելիզը:
«Մաշան և արջը» էկրանին է 2009-ից: 10 տարվա ընթացքում այն թարգմանվել է 36 լեզուներով, իսկ բոլոր սերիաների դիտումների գումարային քանակը հասել է 42 միլիարդի:
0Comments