«168 ժամ». Ռուսները ցրո՞ւմ են Միրզոյանին

Հանդիպում չկայացավ նաեւ հուլիս ամսին՝ Մոսկվայում կայացած պառլամենտարիզմին նվիրված միջազգային ֆորումի ժամանակ, թեպետ հայկական կողմը հսկայական ջանքեր էր գործադրում, որ Միրզոյանը հանդիպեր Վոլոդինի հետ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաեւ միջխորհրդարանական կապերի շրջանակում:  Մասնավորապես, ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ եւ անձնական վստահություն չեն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջեւ:

Հիշեցնենք, որ առ այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից ինն ամիս անց Արարատ Միրզոյանը եւ Վոլոդինը երկկողմ ձեւաչափով երբեք չեն հանդիպել: Երբ ՀՀ ԱԺ նախագահը տարեսկզբին Դաշնային խորհրդի հրավերով՝ գտնվում էր Մոսկվայում, այդ ժամանակ եւս Վոլոդինը չհանդիպեց Միրզոյանի հետ: Հանդիպում չկայացավ նաեւ հուլիս ամսին՝ Մոսկվայում կայացած պառլամենտարիզմին նվիրված միջազգային ֆորումի ժամանակ, թեպետ հայկական կողմը հսկայական ջանքեր էր գործադրում, որ Միրզոյանը հանդիպեր Վոլոդինի հետ:

Սեպտեմբերին, երբ հայկական պատվիրակությունն Ա. Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում էր Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում տեղի ունեցած Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հավաքին, նույնպես, ի հեճուկս բոլոր ջանքերի, առանձնազրույց, երկկողմ հանդիպում Վոլոդինի հետ տեղի չունեցավ: Ըստ էության Ա. Միրզոյանն ու Վ. Վոլոդինը շփվել են մեկ անգամ. Ղրղըզստանում ԱՊՀ շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ընթացքում կարճատեւ շփում է եղել: Որեւէ երկկողմ պաշտոնական հանդիպում այդպես էլ չի հաջողվել կազմակերպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում