Ferrero ընկերությանը դատել են Nutella-ի պիտակների անճշտությունների համար

Եթե ընկերությունը շարունակի օգտագործել հին պիտակը, ապա տուգանվելու է 250 հազար եվրոյով

Ֆրանկֆուրտի դատարանը պահանջել է Ferrero ընկերությունից փոխել Nutella-ի տարաների պիտակը, քանի որ դրա պատճառով գնորդները խճճվում են:

Ինչպես գրում է Hamburger Abendblatt-ը, Ferrero-ն, որը Nutella ապրանքանիշի սեփականատերն է, ստիպված է փոխել շոկոլադաընկուզային կրեմի էներգետիկ արժեքի և նրանում վիտամինների պարունակության մասին տվյալները: Դատարանում հայց է ներկայացրել Գերմանիայում սպառնողների իրավունքների պաշտպանության դաշնային միությունը:

Ներկայումս Nutella-ի պիտակի վրա դրոշմված է 15 գրամանոց չափաբաժնում ճարպերի և շաքարի ամենօրյա նորմերը, մինչդեռ վիտամինների տոկոսը հաշվում են 100 գրամ չափաբաժնում: Դատավորները եկել են այն եզրակացության, որ պարզ իրավիճակում խանութում գնորդները ժամանակ չունեն, որ մանրամասն ուսումնասիրեն պիտակը, և նրանց մոտ կարող է խաբուսիկ տպավորություն ստեղծվել, թե Nutella-ն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով և պարունակում է քիչ ճարպեր ու շաքար: Իրականում վիտամին E-ի օրական մասնաբաժինը ստանալու համար մարդը ստիպված է ուտել Nutella-ի կեսը: Նոր պիտակի վրա գրվելու են բոլոր նշված տվյալները մանրամասն` ելնելով 15 գրամ չափաբաժնից: Եթե ընկերությունը շարունակի օգտագործել հին պիտակը, ապա տուգանվելու է 250 հազար եվրոյով: Ferrero-ն մտադիր է վիճարկել դատարանի որոշումը, սակայն մինչև տարվա վերջը տպագրելու է նոր պիտակը: