Ամերիկյան Google կորպորացիայի համահիմնադիր, 46-ամյա Սերգեյ Բրինն ամուսնացել է ClearAccessIP ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, 34-ամյա Նիկոլ Շանահանի հետ, որն արտոնագրային գործի ոլորտում մեծամասշտաբ փոփոխություններ է իրականացնում, հայտնում է Page Sixտեղեկատվական պորտալը:
Ինչպես նշում է պարբերականը, զույգն ամուսնացել է որոշ ժամանակ առաջ` երկամյա սիրավեպից հետո, սակայն ամուսնության պաշտոնական գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի է դարձել միայն այժմ: Տեղեկատվության աղբյուրի փոխանցմամբ` հարսանեկան միջոցառումը «համեստ» է եղել, իսկ հարսանիքի մասին տեղյակ են եղել միայն զույգի մերձավորները:
Հիշեցնենք, որ նրանք համատեղ դուստր ունեն, որն աշխարհ է եկել անցյալ տարվա վերջին:
Գործարարը նախկինում ամուսնացած է եղել գործարար Էնն Վոջիցկիի հետ և պաշտոնապես ամուսնալուծվել է 2015-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սերգեյ Բրինի անունը հայտնվել է Forbes-ի Ժամանակակից ամենահզոր բիզնես մտածողության տեր անձանց հարյուրյակում:
0Comments