Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մայիսին կոշտ վայրէջք իրականացնելիս բռնկված SSJ100 օդանավի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, Դենիս Եվդակիմովին մեղադրանք է առաջդրվել Քրեական օրենսգրքի «Օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկուսից ավելի մարդկանց մահվան» հոդվածով:
Հետաքննության տվյալներով՝ հրամանատարը «կոշտ վայրէջք իրականացրել», իսկ նրա հետագա գործողությունները, որոնք խախտել են «սահմանված կանոնները» հանգեցրել են օդանավի բռնկմանը:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Եվդակիմովը չի ընդունել իր մեղքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել են ազատազրկման հետ կապ չունեցող միջոց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ի տեղին տեղի ունեցած միջադեպի հետևանքով, երբ թռիչքի մեկնարկից րոպեներ անց վթարային վայրէջք իրականացնելու պահին հրդեհվել էր Մոսկվայից Մուրմասնկ ուղևորվող օդանավը, 41 մարդ մահացել էր:
0Comments