Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նշել են իրենց նշանադրությունը Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է People-ը:
«Մենք հիանալի տոն ենք կազմակերպել մեր ընտանիքի և մտերիմների հետ»,- գրել է Ռոդրիգեսը ինստագրամյան էջում:
Նշանադրության մասին 50-ամյա Ջենիֆերը և 44-ամյա Ալեքսը հայտարարել էին դեռևս ընթացիկ տարվա մարտին: Ռոդրիգեսն առաջարկություն էր արել Ջենիֆերին Բահամյան կղզիներում հանգստի ժամանակ:
0Comments