Ինչպես կարելի է թուրինջը կիրառել կոսմետիկ միջոցներ պատրաստելիս։
Գարնանը մարդու օրգանիզմը հավելյալ վիտամինների կարիք է զգում։ Վիտամինների պակասը կարող է մեծապես ազդել մաշկի վրա, ուստի այն պետք է սնուցել տնային պայմաններում։ Եվ հենց այս հարցում կօգնի ձեզ թուրինջը, որը ոչ միայն վիտամիններով կհարստացնի ձեր օրգանիզմը, այլեւ կսպիտակեցնի եւ կերիտասարդացնի մաշկը։
Այսպիսով, ձեր ուշադրության ենք ներկայացնում 3 դիմակ.
Սպիտակեցնող դիմակ
Այս դիմակը պատրաստման շատ հեշտ եղանակ ունի։ Պարզապես հարկավոր է թուրինջի թարմ քամած հյութը խառնել 10-15 գր. չոր թթխմորի մեջ։ Ստացված զանգվածը հարկավոր է լցնել տաք ջրով լի տարայի մեջ։ Հաջորդիվ դիմակը պետք է քսել մաքուր մաշկի վրա եւ սպասել 15-20 րոպե։ Դիմակը պետք է մաքրել թեյի լուծույթով։
Դիմակ՝ կնճիռների դեմ
Այս դիմակի համար հարկավոր է մեկ ճաշի գդալ թուրիջնի տրորված միջուկ, մեկ թեյի գդալ թթվասեր, թարմ քամած գազարի հյութ եւ մեկ ճաշի գդալ բրնձի ալյուր։ Բոլոր բաղադրիչները խառնելուց եւ միատարր զանգված ստանալուց հետո դիմակը կարելի է արդեն օգտագործել։ 15 րոպե անց դիմակը պետք է հեռացնել թուրինջի հյութի մեջ ընկղմված բամբակե կտորով։
Ունիվերսալ դիմակ
Այս դիմակը կարելի է կիրառել ցանկացած տեսակի մաշկի համար, քանի որ այն սնուցում ու վիտամիններով հարստացնում է մաշկը։ Պարզապես հարկավոր է մեկ ձվի դեղնուցը խառնել մեկ ճաշի գդալ թուրինջի հյութով, մեկ թեյի գդալ թթվասերով ու ձիթապտղի յուղով։ Այս դիմակը դեմքին կարելի է թողնել 30-40 րոպե, իսկ հետո լվանալ տաք ջրով։
Աղբյուրը՝ Otvetin
0Comments