Մենք գործող իշխանությունների հետ մեկտեղ թույլ չենք տալու, որ երկրում քաոսն առաջ գնա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Այսօր երկիրը կիսաքաոսային վիճակում է, խորը կառավարման ճգնաժամի մեջ ենք։ Սակայն մենք գործող իշխանությունների հետ մեկտեղ թույլ չենք տալու, որ երկրում քաոսն առաջ գնա»,–նշեց նա։
Սեֆիլյանը, սակայն, շեշտում է՝ իրենց պայքարը զենքով չի լինելու. «Պայքարը հաստատ ասեմ, որ զենքով չի լինելու։ Զենքի էջը մեր քաղաքական ուժի համար վաղուց փակված է»։
Հարցին՝ ի՞նչ վտանգ էր ներկայացնում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության համար, նա նշեց.
«Խնդիրը միայն Վանեցյանիանձի մեջ չէ, այլ մի ամբողջ հասատությանը՝ խոսքը ԱԱԾ–ի մասին է, որը մոտ 30 տարի է մեր երկրում գլխավոր խոչընդոտն է, որ մենք մոտենանք մեր ինքնիշխանությանը, այդ հաստատությունը խորքային պետության դերակատարն է եղել։ Պետք է այդ հաստատությունը մասնատել»։
Սեֆիլյանը հույս հայտնեց, որ ««վանեցյանների» հեռացմամբ գործող իշխանությունները կհասկանան, որ ճիշտը անցումային եւ հեղափոխական տրամաբանությամբ գործելն է, հետո երկիրը բնականոն ընթացքի մեջ կմտնի»։
0Comments