Թրամփը համաձայն է խոսել Իրանի հետ խաղաղության մասին

Նրա խոսքերով, ինքը միշտ բաց է նման ծրագիրը քննարկելու համար

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ծանոթանալ Իրանի Պարսից ծոցում անվտանգության պահպանման ծրագրին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Նրա խոսքերով, ինքը միշտ բաց է նման ծրագիրը քննարկելու համար:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի ղեկավարության հետ որևէ հանդիպում չի նախատեսում:

Դրանից առաջ Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին շեշտել է, որ ՄԱԿ-ին Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու հարցով տարածաշրջանային երկրների հետ համագործակցության նախագիծ կներկայացնի: