Տանկեր և այլ զրահատեխնիկա դուրս կբերեն Վաշինգտոնի փողոցներ

Հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցելու են նաև ինքնաթիռներ, տանկերից բացի հայտարարել է Թրամփը

Հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցելու են նաև տանկեր և այլ զրահատեխնիկա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նախագահ Դոնալդ Թրամփին:

Թրամփի խոսքերով, բացի տանկերից, հանդիսավոր արարողությանը մասնակցելու են նաև ինքնաթիռներ. «Ճանապարհները չեն սիրում, երբ իրենց վրայով ծանր տանկեր են շարժվում: Դրա համար մենք ստիպված կլինենք դրանք տեղակայել հատուկ վայրերում: Մենք ունենք ամբողջովին նոր տանկեր՝ «Շերմանները» և «Աբրամսները»»,-ասել է նախագահը:

Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ արարողությանը մասնակցելու է փոքր թվով զրահատեխնիկա: Ընդ որում, խոսքը չի վերաբերում շքերթին: Ենթադրվում է, որ լինելու է երկու միավոր M1 Abrams տանկ, երկու միավոր M2 Bradley  ՀՄՄ, M88: Տրանսպորտային միջոցները չեն շարժվելու, որպեսզի չվնասեն ենթակառուցվածքները:Ինքնաթիռների մասով ենթադրվում է, որ արարողությանը մասնակելու են Northrop B-2 Spirit ռմբակոծիչներ և F-22 կործանիչներ: Հնարավոր է ներկայանան նաև F-35-եր և հատուկ նախագահի համար ստեղծված օդանավը: