Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր երկրներից երկարակյացների սննդակարգը և օրինաչափություն բացահայտել նրանց կյանքի տևողության և առողջ սնունդ օգտագործելու միջև, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը:
Ինչպես պարբերականին պատմել է սննդաբան Մարիատ Մուխինան, խոսքը մթերքների մասին է, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ՝ նյութեր, որոնք հակազդում են ազատ ռադիկալներին, որոնք ոչնչացնում են ԴՆԹ-ն և նպաստում բջիջների մահվանը:
Հակաօքսիդանտների քանակով առաջատարը կանաչ թեյն է, որը հանդիսանում է միզամուղ միջոց և նյութափոխանակության գործընթացների կատալիզատոր: Ըստ Մուխինայի, ամեն օր թեյ խմելն օգտակար է: Հաջորդը, արմավներն (խուրմա) ու չիչխանն է: Առաջինները պարունակում են 23 ամինաթթուներ, ներառյալ տրիպտոֆանը, որը կայունացնում է հոգեվիճակը և բարելավում տրամադրությունը, իսկ երկրորդը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը դանդաղեցնում է ծերացումը և ներգրավված է օրգանիզմի իմունային գործընթացներում:
Հաջորդը հապալասն է, որը հակաուռուցքային ակտիվությամբ օժտված նյութեր՝ անտոցիաններ է պարունակում, ապա լոլիկը, որը լիկոպին հակաօքսիդանտնի շնորհիվ օրգանիզմը փրկում են շատակերությունից և քաշի ավելացումից: Սննդաբանը կյանքի տևաղությունը երկարացնող մթերքների շարքին է դասել նաև թթու կաթնամթերքը, որը ներառում է օգտակար ամինաթթուներ, վիտամիններ և կալցիում:
0Comments