Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է նոր համաձայնագիր կնքել թիմի բրազիլացի կենտրոնական պաշտպան Մարկինյոսի հետ, հայտնում է L'Equipe-ն:
Նոր պայմանագրով ՊՍԺ-ն Մարկինյոսին ավելի բարձր աշխատավարձ կվճարի, որպեսզի 25-ամյա պաշտպանը չընդունի Թուրինի «Յուվենտուսի» առաջարկը:
Մարկինյոսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Բրազիլացի պաշտպանը ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին իտալական «Ռոմայից»:
0Comments