Ռուսաստանաբնակ հայ մարզուհի, սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը Instagram-ում 13 փաստ է հրապարակել իր մասին, այդ թվում` իր ծագման մասին:
«Ես հայ եմ։ Ծնվել եմ Վրաստանում, ապրում եմ Ռուսաստանում»,- գրել է հայտնի սուսերամարտիկը:
Յանա Եգորյանը պատմել է, որ ընկերները գիտեն՝ իրեն պետք է անվանել միայն Յանա, «այլ ոչ թե Յանչիկ, Յանոչկա, Յաշա, Յանինա» և այլն:
Իր մասին այլ փաստերի թվում Եգորյանը նշել է, որ ատում է ինքնաթիռներով թռչելը, սիրում է ուտել գիշերվա ընթացքում, ձախլիկ է և սիրում է մուլտֆիլմեր դիտել:
Նա նաև նշել է, որ չի նեղանում մարդկանցից, բայց երբ նրանք ինչ-որ սխալ բան են անում, դադարում է շփվել նրանց հետ:
0Comments