Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ մենք շարունակաբար քննարկում ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումն, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացումը: Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախում այցով գտնվող ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը նշել է, որ վերջերս երկու կարևոր ու աննախադեպ որոշում է կայացվել: Դրանցից առաջինն այն է, որ բոլոր դիրքերում պետք է պարտադիր ջրի մատակարարում լինի. «կարծում է, որ մինչև մյուս տարվա հոկտեմբեր այս հարցը լուծված կլինի»:
ԱԽՔ-ը վստահեցրել է, որ Բակո Սահականի հետ ընտրությունների մասին քննարկում չի եղել:
0Comments