Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 27-ին, ժամը 09:09-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 2 հա:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 12:39-ին, մարվել՝ 12:48-ին:

Հրդեհաշիրջման աշխատանքներին մասնակցել են 16 քաղաքացի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 6 աշխատակից և ոստիկանության 8 ծառայող:

Այրվել են 2.5 հա խոտածածակ և 15 գիհի: