Օգոստոսի 15-ին, ժամը 08:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, պայթուցիկ սարք է նկատվել (2 հատ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Առվի մեջ հայտնաբերվել է 2 արկ. փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Արկերը տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
0Comments