ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին լուսանկար է հրապարակել Ստրասբուրգից եւ գրառում արել:
Նա, մասնավորապես, նշել է.
«Օրը բացվեց Ստրասբուրգում։
Արագ նայում եմ ֆեյսբուքն ու մամուլը, որտեղ քննարկվում է Հայաստանում քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցերը։ Մի բան լա՛վ իմացեք, որ Հայաստանում քաղբանտարկյալ լինելն առաջինը մենք այստեղ ենք զգալու՝ Սրասբուրգում։ Դեռեւես նման արձագանքներ չկան եւ, հետեւաբար, այդ թեման այսօր արհեստական է:
Ինչ վերաբերում է երեկվա կալանավորումներին, ապա ընթացքում ժամանակ կգտնեմ նաեւ կանդրադառնամ այդ դեպքերին»:
0Comments