Ռուսաստանում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած Airbus А321 օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել առանց շասիների՝ չնայած օդանավն արտադրող ընկերության ուղեցույցին:
Ուղեցույցում նշվում է, որ օդանավը ջրի վրա պետք է իջեցնել առանց շասիների, իսկ ահա ցամաքին՝ միայն շասիներով: Սակայն հրամանատարն իրավունք ունի կայացնելու ցանկացած որոշում, որի համար պատասխանատվություն է կրում անձամբ: Այդ դեպքում արդյունքը հիանալի է՝ բոլորը ողջ են:
Օդանավի հրամանատարն ուղղակի հրաշք է գործել՝ կարողանալով վնասված շարժիչներով օդանավն իջեցնել առանց շասիի: Փորձագետները կարծում են, որ օդանավի անձնակազմին նաև օգնել է եգիպտացորենի դաշտի խոնավությունը, ինչը թույլ չի տվել, որ օդանավը բռնկվի:
Հիշեցնենք, որ վթարային վայրէջք կատարած օդանավում միջադեպի պահին եղել է 226 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
0Comments