Շվեդիայի մասնավոր կղզում կարող եք անվճար ապրել

Այս տարի այցերի ժամանակացույցն արդեն լրացված է, բայց կարող եք դիմել 2020 թ.-ի համար

Ստեղծագործ մարդիկ ամբողջ աշխարհից հրավիրվում են Շվեդիայում մասնավոր կղզու վրա մեկ շաբաթ անվճար ապրելու:

Սեփականատերը`հեղինակ և հանրային խոսնակ Ֆրեդրիկ Հարեն, առաջարկում է իր հյուրերին ապրել մենակ կամ առավելագույնը՝ հինգ ընկերոջ հետ։ Կարող եք մեկ շաբաթ կամ ավելի անցկացնել կղզու վրա (եթե կարող եք համոզել սեփականատիրոջը, որ ձեր գաղափարը գլուխգործոցի վերածելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում):

 

«Մենք ցանկանում ենք միջավայր ստեղծել մեծ գաղափարներ իրականացնելու համար: Բոլորս գիտենք, որ իսկապես լավ գաղափարները գալիս են այն ժամանակ, երբ մենակ ենք և հանգստանում ենք, երբ մոտ ենք բնությանը և ներդաշնակ ենք տիեզերքի հետ», – ասվում է նախագծի կայքում:

Պետք է վճարել միայն մինչև Ստոկհոլմ տոմսերի և սննդի համար: Ցանկության դեպքում կարող եք գումար նվիրաբերել բարեգործությանը:

https://static.ukrinform.com/photos/2019_08/1565465103-116.jpg

Կղզին այցելուների համար բաց է մայիսից սեպտեմբեր: Այս տարի այցերի ժամանակացույցն արդեն լրացված է, բայց կարող եք դիմել 2020 թ.-ի համար։ Պարզապես ծրագրի կայքում լրացրեք ձևաթուղթը և սպասեք փետրվար-մարտ ամիսներին, երբ կհայտարարվեն հաղթողների անունները, գրում է 1in.am: