ԿԱՐԵՎՈՐ․ Սյունիքում թշնամին մինչ այս պահը չի նահանջել․ Ավելին՝ նրանց զենք են մատակարարել Ադրբեջանից

Մանրամասներ

1

Հրապարակը գրում է․ Քիչ առաջ մենք կապվեցինք Սյունիք եւ առնվազն երկու աղբյուրից տեղեկացանք, որ ադրբեջանցիները մինչ այս պահը չեն նահանջել։ Ավելին՝ նրանց համար սնունդ են բերել Ադրբեջանից, զենք են մատակարարել։ Ակնհայտ է, որ առավոտյան ինչ որ բան է փոխվել եւ ադրբեջանական կողմը հրաժարվել է իր երեկվա մտադրությունից։

Սյունիքից մեր զրուցակցի տեղեկություններով, Սեւ լճից հեռանալու դիմաց Նիկոլ Փաշինյանը խոստացել է Արդբեջանին տալ Տավուշի մարզում 12 գյուղ եւ Տիգրանաշենը՝ Քյարքին, ինչպես նաեւ սեղանի վրա է Սյունիքում երկու միջանցք տալու հարցը, որով Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ։ Երեկ որոշ ադրբեջանցիներ գրում էին, որ մայիսի 17-ին, 00։00 ժամից սկսվում է պարտավորությունների կատարումը՝ միջանցքի տրամադրումը։

Սյունիքում ոչ ոք տեղյակ չէ, թե ով է մասնակցում պետության կողմից բանակցություններին։ Երեկվա բանակցություններին ոչ ԳՇ-ից, ոչ թիվ 1 բանակային կորպուսից մարդ չի մասնակցել։

Ի դեպ, հայկական զինուժին՝ երեկվա, իբրեւ թե, բարեհաջող բանակցություններից հետո հրահանգել են հետ քաշվել։