Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման մասով Ռուսաստանի դիրքորոշումը մնում է նույնը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքերով, Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում: Սա է Ռուսաստանի դիրքորոշումը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործընթացին:
Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ Մոսկվային անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ մեղադրանքները. «Նման հռետորաբանությունը չի օգնում բանակցությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն: Պետք է փոխզիջումային տարբերակ գտնել հակամարտության կարգավորման համար»:
0Comments