Վենետիկում արգելել են խոշոր կրուիզային նավերի մուտքը պատմական կենտրոն

Բնական ռեսուրսների պաշտպանները կարծում են, որ կառավարության ծրագրերը պրակտիկ չեն

Վենետիկում արգելել են պատմական կենտրոն խոշոր կրուիզային նավերի մուտքը, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Իտալիայի կառավարությանը:

Ավելի քան 1000 տոննա կշռող նավերը սեպտեմբերից հետ կվերադարձվեն Ֆուզինե եւ Լոմբարդիայի կոմուննա՝ հեռու պատմական կենտրոնից:  

Որոշումն ընդունվել է հունիսի միջադեպից հետո, երբ նավը բախվել էր նավանորոգարանին,ինչի արդյունքում 5 մարդ էր տուժել: Ընդ որում, բնական ռեսուրսների պաշտպանները կարծում են, որ կառավարության ծրագրերը պրակտիկ չեն: