Երբ սառը ուղեղով փորձում ես վերլուծել «BBC»-ի նյութը, ապա հենց վերնագրից ակնհայտորեն Հայաստանի և հայության շահերի դեմ ուղղված հիբրիդային պատերազմի հոտ է փչում, որը եթե Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից ուղղակիորեն կամ անուղղակի կերպով չի ուղղորդվել կամ համակարգվել, ապա պետք է փառք տալ Աստծուն։
Օրինակ՝ ի՞նչ է նշանակում հիշյալ նյութում գրեթե անընդհատ բնույթ կրող շեշտադրումը «Ղարաբաղից ջոկատի» վրա։ Հայկական բանակն իրականում մեկն է, և դրա մի մասը տեղակայված է ՀՀ-ում, մյուսը՝ Արցախում, իսկ ցանկացած հրապարակում, որտեղ քարոզչության նուրբ կանոնների համաձայն փորձ է կատարվում տարբերակում մտցնել մեր ազգաբնակչության հայաստանյան և արցախյան հատվածների միջև, մեղմ ասած, հակասում է մեր համազգային շահերին, իսկ իրականում անթաքույց թշնամական գործողություն է մեր դեմ։
#Հայաստանը
#քարոզչություն
Վարդան Ոսկանյան
0Comments