Սիրելի հա‘յ ժողովուրդ
Անցած ամիսներին մեր երկիր են ներթափանցել մեզ պառակտելու, ներսից թուլացնելու միտում ունեցող ուժեր:
Նրանց նպատակն է պետական ապարատի գործունեությունը խարխլելը, տնտեսությունը քայքայելը, մեր հայրենակիցներին իրար դեմ լարելը, «հայաստանցի-ղարաբաղցի» արատավոր եզրույթը կրկին մեջտեղ բերելը:
Վերջին օրերին մեր ամբողջ տարածշրջանը մտել է անկայունության մեջ: Նոր պատերազմի վտանգն էլ օր օրի ավելի զգալի է դառնում մեր արևելյան սահմանի վրա, որն անպայմանորեն ազդելու է նաև մեր վրա:
Արդ, նման պայմաններում մենք իրավունք չունենք սխալվելու, դա կարող է կործանարար լինել մեր ազգի համար:
Հարկավոր է մեկ մարդու նման պաշտպանել մեր ազգային համերաշխությունն ու պետական կայունությունը:
Հայտարարում ենք, որ թույլ չենք տալու ոչ ոքի հարվածել մեր կայունությանն ու կենսունակությանը:
Մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք մեր հասարակության թուլացման և պառակտման օգտին գործող ուժերի դեմ, բացահայտելու ենք ստվերից գործողներին, պահանջելու ենք օրենքն ու ժողովրդավարական արժեքները պատանդ վերցրած ճղճիմ ուժերի հեռացումը քաղաքական դաշտից:
Պատերազմի ստվերը շրջում է մեր սահմաններում , մեր տարածաշրջանում, նորից եկել է պահը, որ հայ մարդը կանգնի իր երկրի, պետականության, զինվորի կողքին, գրչով, զենքով, խղճի կամքով:
Հիմա է պահը: Միացեք Կամքին, միասին ծառայենք մեր ազգի կայուն հզորացման համար՝ հավատարիմ մնալով ազգային ուխտին:
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» Հասարակական Նախաձեռնություն
0Comments