Էկոնոմիկայի նախարարության վերջնակետը կամ ինչպես եմ ես այդ վերջնակետը բազմապատկելու.
Երբ Շանթ հենռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում վարչապետը հայտարարում էր աշխատանքային իրավունքերի անվերապահ պաշտպանության մասին, երևի չէր էլ կարող մտածել, որ դրանք կոպտորեն խախտվում են հենց իր անմիջական ենթակաների կողմից…………..
Ինչպես արդեն նշեցի, երեկ սովորականի նման գնացի աշխատանքի, միացրեցի համակարգիչս և սկսեցի կատարել առկա հանձնարարականները, որպեսզի գնամ արձակուրդ Կեսօրին մոտ նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրեցի ինձ հասանելիք արձակուրդի վերաբերյալ դիմումը և հետևեցի դրա ընթացքին։ Մոտավորապես չորս ժամ անց՝ ավելի կոնկրետ 17:50 ,ինձ հրամցնում են նախարարի՝ ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հետին ամսաթվով։ Հարցին, թե ինչու եմ երեկ ազատվելու վերաբերյալ տեղեկացվում այսօր օրվա ավարտին, այն էլ այն դեպքում, երբ արձակուրդիս վերաբերյալ հրամանն ընթացք է ստացել, նախարարության պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները լռեցին։ Դրան հաջորդեց հորդորները, որ իրավունքներս չսկսեմ պաշտպանել, քանի որ ոչ ոք դեռ չի հաջողել նախարարությանը դատի տալու հարցում։ Ամեն ինչ այսքան ծիծաղելի չեր լինի, եթե չիներ այսքան տխուր․․․..
Ուզում եմ հրապարակային հայտարարել, որ ի տարբերություն պետական համակարգի մի շարք աշխատակիցների, ես ծառայամտությամբ չեմ տառապում, և ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցներն օրենքով սահմանված կարգով իմ խախտված իրավունքները պաշտպանելու և կատարած ապօրինության յուրաքանչյուր մասնակցի համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար։ Չեմ ուզում երկար-բարակ ծավալվել նախարարության կատարած իրավական անփութությունների և անօրինականությունների վերաբերյալ, քանի որ ամեն բան կքննվի համապատասխան իրավասու մարմինների կողմից։
Հ․Գ․ Իմ և ինձ աջակցող իրավաբան ընկերներիս անունից եմ ասում․ հանգիստ նստեք տեղներդ․․․կհանդիպենք դատարանում։
0Comments