Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք

Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը

Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:

Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի:

Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ`

1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:

2. Որոշել են իրենք էլ օգտվեն Դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից: Ու «պատահաբար» էդ ցանկությունը համընկավ «Արմենիա» ավիաընկերության դեպի Մոսկվա թռիչքները սկսելու հե՞տ:

3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:

Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:

Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ: 
Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: Ւսկ իրենք բազմաթիվ շնորհակալագրեր են շռայլել «Շիրակ» օդանավակայանին սպասարկման որակի վերաբերյալ: 
Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:

Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը: 
Էս իրավիճակը զգայուն ազդակ է մեր ընկերությունների մուտքը սեփական շուկա ապահովելու և նրանց պոբեդաների հետ մրցակցության անօրինական մեթոդներից պաշտպանելու համար:

Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա:

Հայաստանը պետք դառնա ավիացիոն փոխադրումներ կատարող ինքնաբավ երկիր: Եվ ոչ 5 կամ 10 տարի հետո:

Մեր շուկայի կարգավորման միակ գրավականը հայկական ավիաընկերություններն են: