Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական զորքերին լեգիտիմ ինքնապաշտպանություն իրականացնել

Մանրամասներ

1

Ալիևը մատնում է իր վախերը մի քանի տարբերակներից. Արցախի կարգավիճակի ճանաչում, սահմանների հարցի կարգավորում միջազգային ատյաններում, ռևանշ և Հայաստանի գոյությամբ շահագրգռված պետությունների կոալիցիա։

Ռևանշը լուրջ սպառնալիքն է Ալիևի և Պուտինի համար, այդ իսկ պատճառով Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական զորքերին իրականացնել լեգիտիմ ինքնապաշտպանություն (Լավրովի հավաստիացումը Բաքվին՝ բացառվելու է հայկական կողմից ռազմական բաղադրիչը):

Կոալիցիայի ձեւավորումը և «Ղարաբաղյան պլատֆորմի» հրավիրումը հակակշիռ կլինի ռուս-թուրքական «եռակողմ կարգավորմանը»:

Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ այլ կառույցներ եռակողմ հայտարարությունը չեն ընդունում որպես հակամարտության կարգավորում, իսկ Ֆրանսիան Հայաստանին խորհուրդ է տալիս դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Հայաստանի «ռեւանշը» ինքնիշխան քաղաքականությունն է սեփական իրավունքների ու պահանջների պաշտպանության համար:

Ավելին՝ սկզբնաղբյուրում