Պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ, որտեղ պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի, ժողովրդավարության ջատագովի դիմակը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ արձագանքելով Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստանյան գրասենյակի հայտարարությանը։
«Կարճ պատասխանեմ Սորոսի գրասենյակին մինչև ՎԵՏՕ-ի պաշտոնական հայտարարությունը կլինի:
Ես՝ Նարեկ Մալյանս պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ, որտեղ պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի, ժողովրդավարության ջատագովի դիմակը: Խոստանում եմ Ուղիղ եթերում հրապարակել այնպիսի ծանրակշիռ փաստեր Սորոսի գրասենյակի ստի, կեղծիքի քարոզի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի պատվերի, պետականաքանդ գործունեության և Լարիսա Մինասյանի մասին, որից հետո տիկին Լարիսան ուղղակի կխայտառակվի:
Լրագրող ընկերներիս խնդրում եմ պահանջս հասցնել Լարիսա Մինասյանին:
Շնորհակալություն, սպասենք Սորոսի գրասենյակի արձագանքին»,- ասված է նրա գրառման մեջ:
0Comments