Ականատեսները նկարահանել են Աչինսկի զորամասի պահեստում ուժեղագույն պայթյունի պահը, ըստ analitik.am-ի՝ այս մասին հայտնում է Լենտան:
Տեսանյութը հրապարակողը հայտնում է, որ ֆիքսել է պայթյունի պահը, ինչից հետո առաջացել է սունկ, որն առաջանում է ատոմային ռումբից հետո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պահեստում, որտեղ է տեղի է ունեցել պայթյունների շարքը, գտնվում է ավելի քան 40 տարբեր տրամաչափի արկ:
Աչինսկի քաղաքապետարանից հայտնում են, որ պատրաստվում են տարհանել քաղաքի բնակչությանը:
«Ուշադրություն, Աչինսկի բնակիչներ, պատրաստվեք տարհանման»,-ասված է հայտարարության մեջ:
Աչինսկում ապրում է ավելի քան 100 հազար մարդ:
0Comments