Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 346 քաղաքացու: Այս մասին հայտնում է «ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպան հարթակը:
Ոստիկանությունը կոչ է արել Մոսկվայի կենտրոնում հավաքվածներին ցրվել, իսկ ովքեր չեն ենթարկվում իրավապահ մարմինների պահանջներին, բերման են ենթարկում բաժին:
Մի շարք քաղաքացիները ակցիային մասնակցում են դիմակներով։
2019 թվականի սեպտեմբերին անցկացվող Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընտրական հանձնաժողովը չի գրանցել երկու տասնյակից ավելի անկախ թեկնածուների: Համաձայն չլինելով այդ որոշումների հետ՝ անկախ թեկնածուները հուլիսի 27-ին չարտոնված բողոքի ակցիա էին կազմակերպել Մոսկվայում:
0Comments