Պուտինը մեկնում է Չինաստան

Մանրամասներ

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը Կրեմլը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը մոտակա ամիսներին կմեկնի Չինաստան՝ Սի Ցզինպինի հետ բանակցություններ վարելու և «հարաբերությունների լավ դինամիկայից օգտվելու համար»։

Պուտինի՝ Չինաստան ծրագրված այցի մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի՝ հուլիսի 12-ին, իր ամենօրյա ասուլիսում։ «Պուտինի այցը օրակարգում է, ճշգրիտ ժամանակը դեռ որոշված ​​չէ:

Այժմ բացարձակապես բարենպաստ ժամանակ է ռուս-չինական երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան պահպանելու համար»,- ասել է նա։

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցությունը երբեք ուղղված չի եղել երրորդ երկրների դեմ, այլ՝ հօգուտ ռուս և չին ժողովուրդների, չնայած այն բանին, որ Ռուսաստանը մեկ տարուց ավելի արյունալի պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։

Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Պուտինի՝ Չինաստան այցի օրակարգում կլինեն «հասկանալի և բավականին լայն հարցեր»՝ երկկողմ առևտուր, տնտեսական համագործակցություն, գլոբալ և տարածաշրջանային իրավիճակ։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը նմանատիպ տեսակետներ ունեն միջազգային հարաբերությունների հիմունքների վերաբերյալ, և, հետևաբար, լավ հեռանկարներ կան «հետագա քննարկումների և կառուցողական փոխգործակցության համար»։