Իսպանիայի ոստիկանությունը մոլագարից փրկել է կապված աչքերով պատանդին, որի կոկորդը հանցագործը դանակով վիրավորել է՝ զոհին համընդհանուր դիտման հանելով, գրում է Daily Mail-ը:
Տարաբախտին հաջողվել է փրկել բրիտանացի զբոսաշրջիկների շնորհիվ, որոնք ոստիկանությանը փոխանցել են այն համարի բանալին, որի պատշգամբում տեղի են ունեցել սարսափելի իրադարձությունները:
Պարզվել է, որ «մոլագարը» սերբ է, որը Պորտե Դուկասի հյուրանոցներից մեկի պատշգամբում իր հայրենակցի կոկորդի մոտ պահել էր մեծ խոհանոցային դանակը:
Սարսափազդու միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Հոլովակում երեւում է՝ ինչպես է տղամարդը դանակով վիրավորում իր պատանդին եւ նրա կոկորդից արյուն է հորդում: Ներքեւում սարսափահար գոռում են դեպքի ականտեսները: Սակայն պատշգամբ է ներխուժում ոստիկանը, որը զինաթափում է հանցագործին:
0Comments