Հուլիսի 28-ին, ժամը 20։38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ս.Ա.-ին (ծնված 1980 թ.)։ Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, գրում է tert.am:
Վրաերթ` Թբիլիսյան խճուղում. տուժածի վիճակը ծանր է
Տուժածը տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր
0Comments